Տիգրան Մարտիրոսյանը զրկվել է Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից
2008 թվականին Պեկինում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ծանրամարտի 69 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանն որակազրկվել է դոպինգի պատճառով: Նա պետք է վերադարձնի մեդալը: Տիգրան Մարտիրոսյանը դոպինգի պատճառով բաց էր թողել նաև Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերը:
Գյումրեցի ծանրորդի դոպինգ-թեստը վերստուգվել է, և արդյունքում հայտնաբերվել է ստանոզոլոլ ու ևս մեկ արգելված խթանիչ:
Օլիմպիական խաղերի կայքում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ ՀԱՕԿ-ը պետք է վերադարձնի մարզիկի մեդալը: