Հեռուստատեսությամբ կարդացել են Քարիմովի շնորհավորանքը՝ Ուզբեկստանի Անկախության տոնի առթիվ
Ուզբեկստանի պետական հեռուստատեսությամբ կարդացել են նախագահ Իսլամ Քարիմովի շնորհավորանքը՝ ուղղված ուզբեկ ժողովրդին Ուզբեկստանի անկախության օրվա առթիվ: Այս մասին գրում է «Reuters» գործակալությունը:
Ուղերձում նշվում է 25 տարվա անկախության ընթացքում Ուզբեկստանի տնտեսական և սոցիալական ոլորտներում ունեցած ձեռքբերումների մասին:
«Ժամանակը ապացուցում է մեր ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը»,-նշվում է նախագահի շնորհավորանքում, որը կարդացել է բանախոսը` ուզբեկերեն և ռուսերեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին Ուզբեկստանի նախագահի մահվան մասին, մինչդեռ նախագահի վարչակազմը մինչ օրս հերքում է այդ տեղեկատվությունը: