Իսլամական համագործակցության կազմակերպությունը նախատեսում է ԼՂ հարցով նիստ գումարել ՄԱԿ-ի ԳԱ-ի ժամանակ
Ադբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևն այսօր հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում Իսլամական համագործակցության կազմակերպության` Ղարաբաղի հարցով շփման խումբն իր առաջին նիստը կանցկացնի: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Ղարաբաղյան հարցի կարգավորման շփման խումբը ստեղծվել է Ստամբուլում այս տարվա ապրիլի 13-15-ին կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ընթացքում: Դրա կազմում են 7 երկրներ` Թուրքիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան և Ջիբութին:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով այսօր լիազորված է զբաղվել միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ հակամարտության կողմերը միայն նրան են համաձայնություն տվել կողմերի միջև միջնորդ լինել: