Զախարովան Հայաստանում ՌԴ քաղաքացու ձերբակալությունն անվանել է հակառուսական քարոզարշավի մաս
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ԱՄՆ-ի խնդրանքով ՌԴ քաղաքացու ձերբակալությունը միջազգային նորմերի խախտում է: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Մենք ենթադրում ենք, որ դա հակառուսական քարոզարշավի մի մասն է: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ դա այն քայլը չէ, որը նպաստում է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, որի անհրաժեշտության մասին մենք լսել ենք Միացյալ Նահանգների մի շարք ներկայացուցիչների կողմից: Դա խոչընդոտում է և հակասությունների մեջ է մտնում պետությունների համագործակցության և համագոյակցության հիմնարար սկբունքների հետ»,- նշել է Զախարովան:
Նա նաև ՌԴ քաղաքացիների որսն անվանել է «հակառուսական քարոզարշավի մի մասը»:
Ավելի վաղ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ում ձերբակալել էին Հայաստանում ԱՄՆ-ի խնդրանքով, Մոսկվա վերադառնալուց հետո պատմել է, որ իր վրա ճնշումներ չեն գործադրվել: