Դուբայում բացվել է զվարճանքների աշխարհի ամենամեծ կենտրոնը (տեսանյութ)
Դուբայում բացվել է աշխարհի ամենամեծ փակ զվարճանքների կենտրոնը` «IMG Worlds of Adventure» անունով: Այս մասին հաղորդում է «The National»-ը:
Ինչպես նշվում է, բացման արարողությանը մասնակցել է նաև Դուբայի ղեկավարը, ԱՄԷ-ի վարչապետ շեյխ Մոհամմեդ Բեն Ռաշիդ Ալ Մաքտումը:
Ծրագրի արժեքը կազմել է 1 միլիարդ դոլար: Այս մասին գրում է «CNBC»-ն: Խաղահրապարակի դաշտը հավասար է 28 ֆուտբոլային դաշտի:
Կենտրոնն առաջինն է տարածաշրջանում միջազգային թեմատիկ զվարճանքների ու ժամանցի համալիրով: Ըստ ծրագրի հեղինակների, այն կներգրավվի զբոսաշրջիկների այնպիսի երկրներից, որտեղ չկան թեմատիկ զվարճանքների կենտրոններ:
Ակնկալվում է, որ այստեղ այցելող զբոսաշրջիկների քանակը կկազմի ավելի քան 20 միլիոն մարդ: