Սիրիայում ոչնչացված Ալ-Ադնանին ավելի վտանգավոր էր, քան «ԻՊ»-ի առաջնորդը. փորձագետ
Սիրիայում ավիահարվածների ընթացքում ոչնչացված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբու Մուհամմադ Ալ-Ադնանին արևմտյան պետությունների համար ավելի մեծ սպառնալիք էր, քան հենց խմբավորման առաջնորդը: Այս մասին հաղորդել է «CNN» հեռուստաալիքի` ահաբեկչության դեմ պայքարի հարցերով վերլուծաբան Փոլ Քրիկշենքը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Ինչ-որ չափով նա ավելի վտանգավոր կերպար էր, քան Աբու Բաքր ալ-Բաղդադին, քանի որ նա էր պատասխանատու «ԻՊ»-ի արտաքին գործողությունների համար, նա էր վերահսկում «ԻՊ»-ի արտասահմանյան ճյուղավորումները, որոնք էլ հենց սպառնում են Արևմուտքին»,- նշել է վերլուծաբանը:
Այսօր ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ալ-Ադնանին ոչնչացվել է Հալեպում ռուսական «Су-34»-ի ավիահարվածների ընթացքում:
Աբու Մուհամմադ Ալ-Ադնանին համարվում էր «ԻՊ»-ի երկրորդ դեմքը խմբավորման առաջնորդից հետո, և հայտնի էր Եվրոպայում և ԱՄՆ-ում ահաբեկչությունների կազմակերպման իր կոչերով: