Ռուսական «Су-34» կործանիչը Հալեպում «ԻՊ»-ի 40 զինյալ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հալեպում «ԻՊ»-ի 40 զինյալ է ոչնչացվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ահաբեկիչները ոչնչացվել են ռուսական «Су-34» կործանիչի օդային հարվածների արդյունքում:
«2016 թվականի օգոստոսի 30-ին «Су-34» կործանիչներն օդային հարվածներ են հասցրել Հալեպում, որի արդյունքում՝ ոչնչացվել է «ԻՊ» ահաբեկչական խմբավորման 40 զինյալ»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ոչնչացված զինյալների թվում է եղել նաև Աբու Մուհամմադ-ալ Ադնանի հրամանատարը:
«ԻՊ»-ն ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: