Քրդերի ներկայացուցիչը ներկայացրել է Սիրիայում Թուրքիայի իրական նպատակները
Սիրիայում թուրքական գործողությունների իրական նպատակը քրդերի դեմ պայքարն է, նրանց վերահսկողության տակ գտնվող շրջանների շրջափակումը և միաժամանակ սիրիական Հալեպ մուտք գործելը, որպեսզի թույլ չտան պաշտոնական Դամասկոսին իր վերահսկողությունը հաստատի Հալեպում: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ին` հղում անելով Մոսկվայում սիրիական Քուրդիստանի ներկայացուցիչ Ռոդի Օսմանին:
«Սիրիայում Թուրքիայի գլխավոր նպատակն «ԻՊ»-ին դեմ գնալը չէ, քանի որ Թուրքիան «ԻՊ»-ի հետ երբեք չի կռվել: «ԻՊ»-ն արդեն երկու տարի է կռվում է Սիրիայում, Իրաքում, բայց ոչ երբեք Թուրքիայում: Այդ պատճառով էլ իսլամիստների դեմ պայքարի մասին բոլոր խոսքերը սուտ են»,-հայտարարել է Օսմանը:
Ըստ նրա` «Թուրքիան անհանգստացած է քրդերի դիրքերի ուժեղացումով, դեպի արևմուտք նրանց առաջխաղացումով և «ԻՊ»-ից Մանբիջ քաղաքի ազատագրումով»:
«Բացի այդ, Թուրքիան զգուշանում է այն հեռանկարներից, որ քրդերն իրենց վերահսկողությունը կհաստատեն Սիրիայի և Թուրքիայի սահմանին և կմիավորեն իրենց վերահսկողության տակ գտնվող Աֆրին և Քոբանի տարածքները, որոնք այժմ բաժանված են իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներով: Այդ պատճառով էլ Թուրքիան ներխուժեց Սիրիա, այսպես կոչված, սիրիական ընդդիմությանն աջակցելու համար:
Ըստ Օսմանի` Թուրքիայի պլանը հետևյալն է. վերահսկողության տակ վերցնել նախ Ջարաբլուսը, ապա Ալ-Ռային, որից հետո Էլ-Բաբ քաղաք, որը շատ կարևոր ճանապարհ է բացում դեպի Հալեպ: Թուրքիայի գլխավոր նպատակը Հալեպն է: Հենց դա է անհրաժեշտ նրա նեոօսմանական պլանների իրականացման համար: