Աստղագետները գտել են Տիեզերքում գալակտիկաների ամենահին կուտակումը
Գիտնականներn անսպասելիորեն հայտնաբերել են Տիեզերքում գալակտիկաների ամենահին կուտակումը Սեքստան համաստեղությունում` մեզնից 11.1 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա: Այս հայտնագործությունը վկայում է այն մասին, որ գալակտիկաները սկսել են միավորվել ակնկալվածից դեռ շատ առաջ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով «ՆԱՍԱ»-ին:
«Գալակտիկաների այդ կուտակումը նշանակալից է ոչ միայն նրանով, որ այն հեռու է գտնվում մեզնից, այլև նրանով, որ այն աճելու չափազանց հզոր պոտենցիալ ունի, որի նմանը մենք դեռ երբեք չենք տեսել»,-պատմում է Տաո Վանը Նանկինի համալսարանից (Չինաստան:)
Վանը և նրա կոլեգաները արել են այդ բացահայտումը` հետևելով մեզնից ամենահեռու օբյեկտներին ամերիկյան ռենտգենային «Չանդրա» աստղադիտարանից և նրա եվրոպական տարբերակից` «XMM-Newton»-ից: