Բելգիայի հատուկ ծառայությունները հրապարակել են ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող անձանց ցուցակը
Բելգիայի հատուկ ծառայությունները կազմել են օտարերկրյա ահաբեկիչների ցուցակ: Այս մասին հայտնել է Knack-ը:
Հայտնի է, որ այդ ցուցակում ներառված է 614 մարդ, որոնց թվում կա 372 բելգիացի, 119 մարոկկացի, Ֆրանսիացի, ալժիրցի, ինչպես նաև ևս 123 մարդ, որոնց քաղաքացիությունը նշված չէ:
Ինչ վերաբերում է ռուսաստանցիներին, ապա նշվում է 25 քաղաքացու մասին, և ևս 4 մարդ՝ ռուս-բելգիական քաղաքացիությամբ:
Բացի այդ, հատուկ ծառայությունների տեղեկությամբ՝ մի քանի ռուսաստանցի գտնվում է Սիրիայում և Իրաքում, 13-ն արդեն վերադարձել են, մեկը՝ ձերբակալվել է, իսկ մնացած 4-ը՝ գտնվում են ճանապարհին:
Նրանք բոլորը հանդիսանում են «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական խմբավորման անդամ: