Ֆրանկֆուրտի օդանավակայանից տարհանում են մարդկանց
Գերմանիայում Ֆրանկֆուրտ-Մայնի օդանավակայանում ոստիկանությունն ուղևորներին սկսել են տարհանել: Օդանավակայանը պայթյունի ահազանգ է ստացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Օդանավակայանում բարձրախոսով հայտարարվել է. «Խնդրոում ենք անհապաղ լքել շենքը»:
Նշենք, որ հուլիսի վերջին Գերմանիայում 2 ահաբեկչություն է տեղի ունեցել: Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «ԻՊ» ահաբեկչական խմբավորումը:
Ահաբեկչություններից մեկը տեղի է ունեցել Անսբահում երաժշտական փառատոնի ժամանակ, որի հետևանքով զոհվել էր 12 մարդ: