Կրթության համակարգում գտնվող խնդիրները բաժանվում են 2 մասի
«Կրթությունն այն է, ինչ մնում է, երբ մոռանում ես այն ամենն, ինչ սովորեցրել են դպրոցում: 30 տարի անց դուք անպայման մոռանալու եք այն, ինչ սովորում էիք դպրոցում, և մնալու է այն, ինչ դուք սովորել եք ինքնուրույն»: Ա. Էյնշտեյն
Կրթությունը պրոցես է, համակարգ է, սոցիալական ինստիտուտ է և այլն: Քանի որ հանրության մեծ մասը կյանքի ողջ ընթացքում այսպես թե այնպես առնչվում է կրթական համակարգի հետ (ինքն է սովորում, հետո երեխաները, հետո՝ թողները), ապա հասկանալի է մարդկանց ուշադրությունը կրթական համակարգի նկատմամբ և դժգոհությունը:
Պրոբլեմները, որոնք կան կրթության համակարգում, կարելի է բաժանել երկու մասի՝ սեփական և ձեռքբերովի:
Օրինակ՝ կրթության և գիտելիքի սխալ արժևորումը ձեռքբերովի է, քանի որ մտնում է համակարգ դրսից (ընտանիքից, փողոցից), իսկ մանկավարժության կամ ծրագրերի բովանդակության հետ կապված պրոբլեմները՝ արդեն սեփական:
Ինձ համար ակնհայտ է, որ կրթության պրոբլեմները հնարավոր չէ լուծել, եթե զուգահեռաբար չեն լուծվում գիտության ֆինանսավորման և տնտեսության ինչ-որ ճյուղերի զարգացման հարցերը:
Չի կարող ամբողջ երկիրը թաղված լինել կոռուպցիայի, ինտելեկտուալ դեգրադացիայի և արժեքային ճգնաժամի մեջ, իսկ կրթական համակարգը, կամ որևէ առանձին համակարգ, աշխատի առանց այդ ամենից ազդվելու կամ այնպես, կարծես այդ ամենը նույն երկրում չէ: Չի լինում:
Մովսես Դեմիրճյան. ֆեյսբուք: