Պայթյուն՝ Սոմալիի նախագահական պալատի մոտ. կան զոհեր
Սոմալիի նախագահական պալատի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում մահացածների թիվը հասել է 22-ի: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:
2012 թվականին «Աշ Շաբաբ»-ը միավորվեց «Ալ Քաիդա» խմբավորման հետ: