Երևանում ձերբակալված Սերգեյ Միրոնովն արդեն մեկնել է Մոսկվա
Օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի պահանջով Երևանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովն արդեն մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն՝հղում տալով փաստաբանի խոսքին:
«Սերգեյ Միրոնովն արդեն Երևանից մեկնել է Մոսկվա»,- ասել է փաստաբանը:
Օգոստոսի 29-ին դատարանն ազատ արձակեց ռուսաստանցուն:
Հիշեցնենք, որ Միրոնովին կասկածում են 50 հազար դոլարի չափով փողերի լվացման և ռազմական տեխնոլոգիաների անօրեն փոխանցման մեջ: Նա ձերբակալվել է անմիջապես օդանավակայանում՝ օգոստոսի 27-ին: