Բիշքեկում՝ Չինաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի տեսանյութը հայտնվել է համացանցում
Համացանցում է հայտնվել Բիշքեկում՝ Չինաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի տեսանյութը:
Հիշեցնենք, որ երեկ Բիշքեկում՝ ժամը 9.40-ին Չինաստանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել պայթյուն:
Պայթել է «Mitsubishi Delica» մեքենան, վնասելով արևմտյան դարպասները: Արդյունքում մահացել է վարորդը, և ևս 3 մարդ վիրավորվել: