Ուզբեկստանի նախագահի վարչակազմի աղբյուրը չի հաստատել Քարիմովի մահվան մասին լուրը
Ուզբեկստանի նախագահի վարչակազմի աղբյուրը չի հաստատել երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին լուրը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Նա նշել է, որ պետության ղեկավարը կաթված է տարել, բայց վիճակը կայուն է:
Պետության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրն էլ «Интерфакс»-ին հաղորդել է, որ բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատել:
Ուզբեկստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է, որ չի կարող ոչ հերքել, ոչ հաստատել Քարիմովի մահվան լուրը:
Ինչպես հաղորդել էինք, ըստ «Fergana news» լրատվական գործակալության, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է 79 տարեկան հասակում գլխուղեղի արյունազեղումից: