Մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը. Fergana news
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է 79 տարեկան հասակում գլխուղեղի արյունազեղումից: Այս մասին հաղորդում է ուզբեկական «Fergana news» լրատվական գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների, մահը վրա է հասել տեղական ժամանակով 15-16.00-ի շրջանում:
Օգոստոսի 29-ին Ուզբեկստանի նախագահի դուստր Լոլա Թալիևան հաղորդել էր, որ նախագահի հոսպիտալացման պատճառը գլխուղեղի արյունազեղումն է եղել: Ուզբեկստանի իշխանություններն ավելի վաղ հաստատել էին, որ Քարիմովը կաթված է տարել:
Քարիմովը Ուզբեկստանը կառավարում է 1990 թ-ի մարտի 24-ից, երբ Ուզբեկստանի ԽՍՀ-ի Գերագույն Խորհրդի կողմից ընտրվեց Ուզբեկստանի ԽՍՀ-ի նախագահ: