Միրոնովի կինը հայտնել է, որ հայկական կողմն աջակցում է իրեն
Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի կինը՝ Յուլիան, հաղորդել է, որ հայկական կողմի իրավապահ մարմինների կողմից աջակցություն է զգում: Այս մասին գրում է «Sputnik Армения» գործակալությունը:
«Ինձ թույլ տվեցին տեսնել ամուսնուս, իսկ նրան թույլ են տվել հանդիպել ՌԴ դեսպանի հետ: Հայկական կողմը ոչ մի կերպ չի խանգարում, ավելի շատ աջակցում է: Սակայն միաժամանակ ես հասկանում եմ, որ նրանք երևի թե ստիպված են եղել մեզ ձերբակալել, քանի որ այդ պահանջը եղել է Ինտերպոլից»,- հայտնել է Յուլիա Միրոնովան:
Միրոնովին լավ են վերաբերվում, անգամ Յուլիային թույլ են տվել հայկական խորոված տանել ամուսնու մոտ, որպեսզի գոնե իր ամուսինը համտեսի հակական խոհանոցի ուտեստներից:
«Իմ ամուսնը ոչ մի կերպ կապ չի ունեցել ԱՄՆ-ի կամ ամերիկացիների հետ, ոչ մի կապ: Մենք ապրում էինք սովորական ընտանիքի պես, երկու փոքր երեխա ունենք: Նա սովորական մարդու պես աշխատանքի էր գնում»,- նշել է Յուլիան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինտերպոլը չի մեկնաբանում Երևանում ՌԴ քաղաքացու ձերբակալությունը: