Հասարակությունը պասիվացել է, ավելին` երիտասարդներն են պասիվացել
Ինչո՞ւ «Ֆեյսբուք»-ը պասիվացավ.
1 կամ 2 տարի առաջ «Ֆեյսբուք»-ը քննարկումների, բանավեճերի, որոշ դեպքերում ՖԲ-ից դուրս տղայական հարցեր պարզելու հարթակ էր:
Հիմա դա այդպես չէ:
Հաճախ ուղղակի սկսել ենք մի քանի լայք անել ու անցնել առաջ, անգամ այն դեպքում, երբ ծննդյան շնորհավորանքները, որն այն ժամանակ մի տեսակ էթիկայի կանոն էր, եթե ընկերներիդ ցանկում կա այդպիսի մարդ, ապա անհրաժեշ էր շնորհավորել` դա էլ է պակասել:
Անգամ թերարժեքության խնդիրներ ունեցեղների մի զգալի մասը, որոնք ՖԲ-ում ինքնահաստատվում էին, բայց շրջապատում նրանց տեղը չգիտեին, քանի որ շրջապատ էլ չունեին` անգամ նրանք են պասիվացել:
Նույնիսկ աղջկա համար ծանոթանալու նպատակով ՖԲ-ում գտնվողներն են պասիվացել: Չէ լավ, նրանք միշտ են ակտիվ:
Ասածս այն է, որ սա լուրջ ազդակ է` հասարակությունը պասիվացել է, ավելին` երիտասարդներն են պասիվացել:
Ի՞նչն է պատճառը: Արդյո՞ք սոցիալական խնդիրների ավելացումը, կամ ՖԲ-ի հանդեպ հետաքրքրության անկումը:
Որն էլ որ լինի դա, եթե չասեմ մտահոգվելու, ապա առնվազն մտորելու տեղիք է տալիս:
Ասածս ինչ է: Մի քիչ ակտիվ է պետք լինել, դա ուղղակի անհրաժեշտ է օրգանիզմի դինամիկ զարգացման համար:
Հրաչյա Բասմաջյան. Ֆեյսբուք