«Օրենքով գողի» թաղման ժամանակ 106 քրեական հեղինակություն է ձերբակալվել
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ոստիկանության հետ համատեղ բերման են ենթարկել 106 քրեական հեղինակության՝ «օրենքով գող» Լյոխա Կրասնոդոնսկիի թաղման ժամանակ՝ Սվյատոգորսկի շրջանում: Այս մասին հաղորդվում է գերատեսչության ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ազգային ոստիկանության հետ համատեղ Սվյատոգորսկի շրջանում Ուկրաինայի տարածք մուտք գործելու օրինականությունը ստուգելու նպատակով բերման է ենթարկել 106 մարդու քրեական շրջապատից, ովքեր ժամանել էին՝ «օրենքով գող» Լյոխա Կրասնոդոնսկիի թաղման արարողությանը մասնակցելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Այս պահին իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգում են նրրանց: