Ինտերպոլը չի մեկնաբանում Երևանում ՌԴ քաղաքացու ձերբակալությունը
Ինտերպոլը հրաժարվել է մեկնաբանել Երևանում Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը, ով ՌԴ քաղաքացի է: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ինտերպոլը բերման ենթարկելու հետաքննություններ չի անցկացնում: Դրանով զբաղվում է մեր ընկերության 190 անդամ երկրների ոստիկանությունը՝ համապատասխան ազգային օրենսդրության: Դրա հետ կապված՝ մենք խորհուրդ ենք տալիս դիմել Հայաստանի և/կամ ԱՄՆ-ի իշխանություններին»,- գործակալության թղթակցի՝ Միրոնովի հետ կապված իրավիճակը մեկնաբանելու հարցմանը պատասխանել են Լիոնի շտաբ-բնակարանում:
Սերգեյ Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը հայտնել է, որ իր պաշտպանյալը մեղադրվում է փողերի լվացման և տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Այժմ նա ձերբակալված է և գտնվում է մեկուսարանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացուն ԱՄՆ-ին արտահանձնելու դատը, հնարավոր է, տեղի ունենա օգոստոսի 29-ին: