Կիևի դահլիճները չեն համապատասխանում «Եվրատեսիլ»-ի պահանջներին. Սաակաշվիլի
Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Կիևի համերգային դահլիճները, որոնցում կարող է անցկացվել «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթը, չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին, և հորդորել է միջոցառումն անցկացնել Օդեսայում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Կիևում ենթադրվում է անցկացնել «Եվրատեսիլ»-ը Ցուցադրությունների կենտրոնում: Ես այնտեղ ելույթ ունեցա դեկտեմբերին, այնտեղ միայն դատարկ պատեր են: Այնտեղ չկան դիմահարդարման սենյակներ, որոնք պետք են արտիստներին զգեստները փոխելու համար: Այնտեղ չկա մամուլի կենտրոն:
Օդեսայի «Черноморец» մարզադաշտում այս ամենը կա: Ես երեք օր առաջ «Океан Эльзы»-ի համերգին էի այնտեղ: Այն իդեալական վայր է մրցույթի համար: Կիևի կենտրոնը ոչ մի բանի համար պիտանի չէ, այնտեղ չկա հնչողություն: Սպորտի պալատը նույնպես չի համապատասխանում»,- «112 Украина»-ի եթերում ասել է Սաակաշվիլին:
Նահանգապետի խոսքով՝ Օդեսայում անվտանգության հարցը ևս շատ ավելի լավ վիճակում է, քան Կիևում, և այդ քաղաքն ավելի հարմար է մրցույթի անցկացման համար;