Օբաման Պուտինին ասաց խոսքեր, որոնք չպետք է ասեր. գերմանացի քաղաքական գործիչ
Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ լուրջ սխալներ է թույլ տվել՝ բազում անգամներ հրաժարվելով հաշվի առնել նրա հետաքրքրությունները: Այս մասին «Die Welt»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտնել է գերմանացի հայտնի քաղաքական գործիչ Գրեգոր Գիզին, ով նախկինում Բունդեսթագում եղել է «Ձախ կուսակցության» առաջնորդը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Արևմուտքի սխալներից Գիզին նշել է Հարավսլավիայի ռմբակոծումը, Արևելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության ստեղծումը, ինչպես նաև Ուկրաինային ՆԱՏՕ-ում ընդունելու ձգտումը, որի արդյունքում ՌԴ-ի Սևծովյան նավատորմը կայտնվեր դաշինքի տարածքում:
Գիզիի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չպետք է Ռուսաստանին անվաներ «տարածաշրջանի առաջատարը»:
«Պուտինը վագրի պես կռվող է, նրան չի կարելի նման բաներ ասել: Նաև Պուտինի և Օբամայի անձնական հարաբերությունները չդասավորվեցին: Բացի այդ, Պուտինը ցույց տվեց ամերիկացիներին Սիրիայում, որ Ռուսաստանը համաշխարհային առաջնորդ է»,- նշել է Գիզին: