Չեխիան չի ընդունի Թուրքիայի փախստականներին
Չեխիան 2016 թվականին չի ընդունի Թուրքիայի առաջին 80 փախստականներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Չեխիայի ներքին գործերի նախարարության հայտարարությանը:
Թուրքիայից փախստականներին չընդունելու պայմանը կայանում է նրանում, որ Չեխիան շատ ուշադիր հետախուզական ծառայություններ է իրականացնում, որը բավականին երկար ժամանակ է պահանջում:
«Շատ լուրջ ստուգումներ են իրականացվում և դրանք կարող են տևել մինչև տարվա վերջ: Այնպես, որ մեզանից թող չակընկալեն, որ մենք նրանց ապաստան կտանք»,-ասել է նախարարը:
Նշվում է, որ ԵՄ-Թուրքիա համաձայանգրով՝ 3 տարվա ընթացքում Չեխիան պետք է ընդունի 3000 փախստական: