Գերմանիան հայտնում է ԱՄՆ-ԵՄ բանակցությունների ձախողման մասին
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է ԱՄՆ-ի և Եվրամիության՝ ազատ առևտրի տարածքի մասին բանակցությունների ձախողման մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Press» լրատվական գործակալությանը:
Նախարարը նշել է բանակցությունների բոլոր հիմնական բաժիններում առաջընթացի բացակայության մասին:
«Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները դե-ֆակտո ձախողվել են, չնայած ոչ ոք չի ընդունում դա»,- հայտնել է Գաբրիելը:
Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էր, որ ակնկալում է մինչև տարեվերջ ավարտել ազատ առևտրի անդրատլանտյան տարածքի ստեղծման մասին բանակցությունները: