Շտայնմայերը քննադատել է Մինսկի համաձայնագրերի իրականացման մակարդակը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատել է Մինսկի համաձայնագրերի իրականացման մակարդակը: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Ես չեմ թաքցնում, որ մենք բավարարված չենք և գոհ չենք Մինսկի պայմանավորվածությունների իրականացման մակարդակից»,- ասել է նա:
Շտայնմայերը նաև ասել է, որ Գերմանիան կշարունակի «նորմանդական ձևաչափ» -ի շրջանակներում դիվանագիտական ջանքեր գործադրել Ֆրանսիայի հետ: