Յակուտիայի ղեկավարը ՝իր ունեցած արտակարգ վայրէջքների մասին
Ինչպես հայտնել էինք, Նիժնեվարտովսկում օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել.
Պարզվել է, որ օդանվում է գտնվել նաև Յակուտիայի ղեկավար Եգոր Բորիսովը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Իմ կյանքում ես երկրորդ արտակարգ վայրէջքն ունեցա: Առաջինը տեղի է ունեցել 2004 թվականին «Якутия» ավիաընկերության օդանավով Մոսկվայից Յակուտիա թռչելիս: Այդ ժամանակ փրկվելու հավանականությունը ընդամենը 10% էր»,-ինստագրամի իր էջում գրել է Բորիսովը:
Նրա խոսքով՝ ուղևորներին հիվանդանոց տեղափոխելուց 4 ժամ անց օդանավը վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում: