Չեխիայում իրար են բախվել սպորտային 2 ինքնաթիռ
Չեխիայում ցուցադրական թռիչքների ժամանակ իրար են բախվել սպորտային 2 ինքնաթիռ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Իրար բախված օդանավերից մեկի օդաչուն տեղում մահացել է: Երկրորդ օդանավում գտնվող անձնակազմի 2 անդամ ծանր վիրավորվել են»,-ասել է տեղի ոտիկանության աշխատակիցը:
Բացի այդ, Յիհլավա քաղաքում վթարի է ենթարկվել պարապլան, որի արդյունքում օդաչուն մահացել է:
2 վթարների պատճառները պարզվում են: