Ուզբեկստանի նախագահը հոսպիտալացվել է
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հոսպիտալացվել է: Նա ստացիոնար բուժում է ստանում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ըստ մասնագետների՝ նախագահի ամբողջական բժշկական զննությունն ու բուժումը որոշակի ժամանակ կպահանջի», - ասվում է երկրի կառավարության զեկույցում:
Իսլամ Քարիմովի հիվանդության, բուժման եղանակների և ժամկետների մասին ոչ մի տեղեկություն դեռևս չի հաղորդվում:
Նշենք, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը 78 տարեկան է: