Թուրքական բանակը հարվածել է Սիրիայում քրդական դիրքերին
Սիրիայի հյուսիսում քրդերի դիրքերին թուրքական կողմը օդային հարվածներ են հասցրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Օդային հարվածների հետևանքով՝ 25 ապստամբ է զոհվել: Reuters- տվյալներով՝ ապստամբները զոոհվել են Ջարաբլուսում, որը գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ:
Թուրքիայի բանակը հայտարարել է, որ ամեն ինչ անում է, որպեսզի բախումների հետևանքով խաղաղ բնակիչներ չտուժեն:
Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ իրենց պայքարը Սիրիայում «ԻՊ»-ի ահաբկիչների դեմ է: