Հռոմի պապը մտադիր է այցելել երկրաշարժից տուժած ընտանիքներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է այցելել Իտալիայի երկրաշարժից առավել տուժած ընտանիքների տուն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես որքան հնարավոր է, շուտ կայցելեմ ձեզ, որպեսզի փոխանցեմ իմ մխիթարանքն ու քրիստոնեական հույսը»,-ասել է պապը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի կենտրոնում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվ հասել է 290-ի:
Երկրում հետաքննություն է սկսվել այն կասկածանքով, որ շինարարական չափանիշներ են խախտված: