Ինդոնեզիայում ձերբակալվել է եկեղեցում ահաբեկչության պատրաստվող տղամարդը
Ինդոնեզիայում կաթոլիկ եկեղեցու ներսում ոստիկանությունը տղամարդու է ձերբակալել, ով դանակով հարձակվել է քահանայի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մինչ ոստիկանությունը փորձել է հեռացնել տղամարդուն, քահանան մարմնական վնասվածքներ է ստացել:
Իրավապահ մարմինները այթուցիկ սարք ունենալու կասկածանքով ստուգել են տղամարդու պայուսակը, սակայն ոչինչ չեն հայտնաբերել:
Հանցագործ տղամարդը ենթադրվում է, որ «ԻՊ»-ի անդամ է, ով ահաբեկչության է պատրաստվելիս եղել:
Գործակալությունը նշում է, որ Ինդոնեզիան մահմեդականերով բնակեցված ամենախիտ երկիրն է: Վերջին տարիներին այստեղ ահաբեկիչների թիվը զգալի աճել է: