Սիրիական բանակը քանդել է Հալեպում զինյալների ամրությունների միջև ընկած ճանապարհը
Սիրիական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ քանդել են Ռամուս թաղամասում գտնվող ճանապարհը, որն ահաբեկիչները փորձել են օգտագործել Հալեպի արևելյան թաղամասում շրջափակված իրենց համախոհներին օգնություն ուղարկելու համար: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
Ահաբեկիչները, մի քանի շաբաթ առաջ գրավելով Ռամուս թաղամասի մեծ մասը և այդտեղ տեղակայված հրետանային և թիկունքային ուսումնարանը, փորձեր են արել կապ հաստատել Հալեպի հարավում գտնվող և արևելքում շրջափակված իրենց դիրքերի հետ:
Կառավարական զորքերն ու աշխարհազորայինները երեք շաբաթ շարունակ կրակահերթի տակ էին պահում ճանապարհի վերահսկողությունը, սակայն գիշերները զինյալներին հաջողվում էր ճեղքել շրջափակումը:
Այսօր առավոտյան սիրիական զորքերը վերջնականապես ոչնչացրել են ճանապարհը` այն դարձնելով անանցանելի տրանսպորտային միջոցների համար: