Կանադացի տղամարդիկ 41 տարի անց հայտնաբերել են, որ իրենց շփոթել են ծննդատանը
Փոքրիկ կանադական քաղաքում երկու տղամարդ պարզել են, որ 41-տարի առաջ իրենց շփոթել են ծննդատանը: Լեոն Սվենսոնը և Դևիդ Թեյթը ապրել են 5 հազար բնակչություն ունեցող Մանիտոբա նահանգում, որտեղ ապրում են հիմնականում բնիկ կրիները: Նրանք ծանոթ են եղել միմյանց: Այս մասին գրում է «BBC»-ն:
Երկուսն էլ ծնվել են «Norway House Indian Hospital» հիվանդանոցում 1975 թ-ին երեք օրվա տարբերությամբ: Այդ տարիներին ծննդատան աշխատանքները համակարգում էր դաշնային կառավարությունը:
ԴՆԹ-ի թեստը հաստատել է, որ ծնվելուց քիչ անց ինչ-որ մեկը փոխել է նորածինների տեղերը և արդյունքում տղաներն ապրել ու մեծացել են իրենց կենսաբանական ծնողներից հեռու:
Թեյթը հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր մեծացրել են իրեն, միշտ կլինեն իր ծնողները, սակայն հիմա ինքն ունի էլի ծնողներ ու եղբայր: Նա նշել է, որ իրենք որոշել են շփվել որպես մի մեծ ընտանիք: