Ֆիլիպիններում ահաբեկիչները հարձակվել են բանտի վրա և ազատել իրենց զինյալներին
Ֆիլիպինների հարավում մի խումբ իսլամական ծայրահեղականներ, ովքեր աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, զինված հարձակում են գործել բանտի վրա և կարողացել են ազատել իրենց 8 զինյալի: Այս մասին գրում է «BBC»-ն:
Առնվազն 20 զինված մարդիկ, ովքեր պատկանում են ֆիլիպինյան իսլամական «Մաուտե» խմբավորմանը ներխուժել են Մարավի քաղաքում գտնվող բանտի տարածք` զինաթափելով անվտանգության աշխատակիցներին և գողանալով զենքը:
Մեկ շաբաթ առաջ ձերբակալված իրենց կողմնակիցներին ազատ արձակելու հետ մեկտեղ նրանք ազատ են արձակել ևս 15 այլ ձերբակալվածների, ովքեր փախել են զինյլաների հետ: