Չինաստանում 28 տարի անց ձերբակալել են սերիական մարդասպանին
Չինաստանի Հանսու նահանգում ոստիկանությունը ձերբակալել է սերիական մարդասպանին, ով ավելի քան տասը տարի առաջ սպանել էր 11 կնոջ և երեխայի: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով «Qingdao News»-ին:
Ըստ ոստիկանության տվյալների, 52-ամյա տղամարդը բռնաբարել և սպանել էր 11 կնոջ և երեխայի 1998-2002 թվականներին:
Պարբերականը նշում է, որ երբ ոստիկանությունը հայտնվել է տղամարդու տանը, նա վախեցել է, իսկ կինը զարմացել է ամուսնու հանդեպ հնչող մեղադրանքներից, քանի որ ամուսնու պահվածքը նրա համար կասկածելի չի եղել:
Ձերբակալությունից հետո տղամարդը խոստովանել է հանցանքը: 1988 թ-ից քաղաքի բնակիչները վախենում էին սերիական մարդասպանի հարձակումներից: Ոստիկանությունում նշել է, որ 28 տարի անց հանցագործն, այնուամենայնիվ, ձերբակալվել է մատնահետքերի շնորհիվ: