Թուրքիան Գերմանիային թույլ կտա «Ինջիրլիք»-ի բազա մտնել, եթե Գերմանիան հեռու մնա Հայոց ցեղասպանության հարցից
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են «Ինջիրլիք» ռազմաբազա թողնել գերմանացի պատգամավորներին, սակայն դրա փոխարեն Անկարան պահանջում է Գերմանիայի կառավարությունից հեռու մնալ Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևից, որով Գերմանիան ճանաչում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Այս մասին գրում է գերմանական «Spiegel online»-ը:
«Թուրքական կողմը ոչ ավել, ոչ պակաս պահանջում է, որ Գերմանիայի կառավարությունը հեռու մնա խորհրդարանի բանձևից»,-գրում է թերթը: Նա ներկայացնում է բարձրաստիճան թուրք դիվանագետի հայտարարությունն այդ հարցով.«Մենք կարող ենք համակերպվել նրա հետ, որ Բունդեսթագը նման բանաձև է ընդունել, սական դաշնային կառավարությունը պետք է բացատրի, որ «ցեղասպանություն» հասկացությունը չունի իրավական նշանակություն»:
Ըստ «Spiegel online»-ի, Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Միխայել Ռոթը վերջերս Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ բանաձևում խոսվում է նաև հայերի սպանության համար այն ժամանակվա Գերմանական կայսրության պատասխանատվության մասին: Նա մատնանշել է, որ փաստաթուղթն ուղղված չէ Թուրքիայի ներկայիս իշխանությունների դեմ:
Այնուամենայնիվ, «թուրքական կառավարությունը ցանկանում է, որ Գերմանիայի կառավարությունը հեռու մնա ամենաբարձր մակարդակում ընդունված բանաձևից, ավելին, նա ցանկանում է, որ այդ անեն արտգործնախարար Շտայնմայերը կամ կանցլեր Անգելա Մերկելը»,-գրում է թերթը: