Գերմանիան մինչև տարվա վերջ կընդունի ևս 300 հազար փախստական
Գերմանիայի իշխանություններն ակնկալում են, որ մինչև տարվա վերջ երկիր կժամանեն 250-300 հազար փախստականներ: Այս մասին հաղորդում է «Bild» թերթի էլեկտրոնային տարբերակը:
«Մենք չենք կարող կանխատեսել, դա ներքին գործերի նախարարության գործն է: Մենք պատրաստվում ենք 250-300 հազար փախստականների հոսքին, մենք ըստ դրա ենք հաշվարկում մեր հնարավորությունները»,- նշել է զբաղվածության և փախստականների ու միգրացիայի հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Ֆրանկ-Յուրգեն Վայզեն:
Նա նշել է, որ եթե միգրանտների հոսքը գերազանցի ակնկալվող թվերը, ապա գերատեսչությունը ստիպված կլինի աշխատել կրիտիկական ռեժիմով: Վայզեն նաև հավելել է, որ մինչև տարվա վերջը չի հաջողվի նայել ապաստան ստանալու բոլոր 530 հազար դիմումները: