Բրիտանիայում արգելել են երկրի սահմաններից դուրս բերել Վիկտորյա թագուհու հարսանեկան թագը
Բրիտանիայի մշակույթի նախարարությունը ժամանակավորապես արգելել է երկրի սահմաններից դուրս հանել Վիկտորյա թագուհու հարսանեկան թագը, որը զարդարված է շափյուղաներով և ադամանդներով: Ներկայումս այն պատկանում է մասնավոր սեփականատիրոջ: Այս մասին գրում է «BBC»-ն
Կառավարությունն այդ կերպ փորձում է թույլ չտալ սահմանից դուրս թագի վաճառքը: Դրա հնարավորությունը բավականին մեծ է, քանի որ նույնիսկ երկրի ներսում կան գնորդներ, ովքեր պատրաստ են դրա համար վճառել 5 միլիոն ֆունտ ստեռլինգ` 6.6 միլիոն դոլար:
Թագի տերը դիմել է այն դուրս բերելու լիցենզիա ստանալու համար, սական մշակույթի նախարար Մեթ Հենքոքը մերժել է` նշելով, որ թագը երկրի ամենահայտնի սիրո պատմությունն է խորհրդանշում:
Արտոնագրի տրամադրման մասին վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 27-ին:
Նշենք, որ թագի դիզայնը արել է Վիկտորյայի ամուսինը` արքայազն Ալբերտը և այն նվիրել է իր ապագա կնոջը` Վիկտորյային, ով էլ կրել է թագը իր հարսանիքին` 1840 թ-ին: Արքայազն Ալբերտը իր հարսնացուին է նվիրել նաև շափյուղաներով և ադամանդներով զարդարված բրոշ: