Պետքարտուղարությունը դեռևս չի մեկնաբանում Երևանում ՌԴ քաղաքացու ձերբակալությունը
ԱՄՆ Պետքարտուղարությունը դեռևս չի մեկնաբանել Երևանում ԱՄՆ իշխանությունների պահանջով Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ձերբակալությունը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանում ԱՄՆ-ի պահանջով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել:
30-ամյա Միրոնովը մեղադրվում է համացանցով զենք վաճառելու մեջ: Հավանաբար երկուշաբթի օրը կլուծվի նրան ԱՄՆ-ին հանձնելու հարցը:
«Շնորհակալ ենք Ձեր հարցման համար: Մենք կարձագանքենք Ձեզ, եթե կարողանանք մեկնաբանություն տալ այդ հարցով»,- «РИА Новости» լրատվական գործակալության հարցմանը պատասխանել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն:
Սերգեյ Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը հայտնել է, որ որ իր պաշտպանյալին ձերբակալել են փողերի լվացման և տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման համար: