Բելգիայում հաղորդել են սպասվող ահաբեկչության մասին
«RTBF» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ահաբեկչություն են պատրաստում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այսպիսի եզրակացության են հանգել լրագրողները՝ լսելով աուդիոձայնագրությունը, որում «ԻՊ»-ի առաջնորդներից մեկը՝ ֆրանսիացի Ռաշիդ Քասսիմը, ով կասկածվում է Նորմանդիայում քահանայի սպանության մեջ, խոսում է «եղբայրների՝ հարձակումից առաջ տեսագրության» մասին՝ չպարզաբանելով, թե ովքեր և որտեղ են հարձակվելու:
Իր խոսքում ահաբեկիչը բելգիացուն անվանում է էլ-Բելգիկի Աբու Իսլեյմ մականունով, ով, ԶԼՄ-ների տվյալներով, 2014 թվականի աշնանը գնացել է Սիրիա և մտել «ԻՊ»-ի կազմի մեջ: Հիմնվելով դրա վրա՝ հեռուստաընկերությունն անհանգստանում է, որ Բելգիայի քաղաքացին կարող է գալ երկիր՝ ահաբեկչություն կատարելու համար: