Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է կամավոր
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Էդուարդ Հ.-ն:
Նա օգոստոսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: