Հրապարակվել է Երևանում ԱՄՆ-ի պահանջով ձերբակալված ՌԴ քաղաքացու լուսանկարը
«Life»-ը հայտնաբերել է այսօր ՌԴ՝ Երևանում ձերբակալված քաղաքացի Սերգեյ Միրոնովի լուսանկարը:
Նրան բերման են ենթարկել ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով: ԱՄՆ-ում Միրոնովին կասկածում են համացանցով Մինսկի «Синезис» ընկերության միջոցով զենք վաճառելու մեջ: Այդ ընկերությունում նա աշխատում է որպես ծրագրավորող և համակարգող ադմինիստրատոր:
«Նրան կասկածում են զենքի վաճառք իրականացնելու մեջ: Իմ պաշտպանյալը դրա մասին ոչինչ չգիտեր»,- հայտնել է նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը:
Միրոնովը կնոջ՝ Յուլիա Պոուխի հետ է եղել: Նրանք եկել էին Երևան՝ հանգստանալու: Կինը հարցազրույցի ընթացքում պատմել է, որ նրանք ուղղակի եկել էին հանգստանալու, սակայն մաքսակետում իր ամուսնուն ձերբակալել են: Կինը պնդում է, որ իր ամուսինն այդ մեղադրանքների հետ ոչ մի կապ չի կարող ունենալ: