ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում
Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Խաչատուր Ս.-ն:
Նա ապրիլի 14-ից Սանկտ-Պետերբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի (անձի կողմից տրանսպորտային միջոցը վարելով անզգուշությամբ մարդու կյանքին վնաս հասցնելը) մեղադրանքով: