20-րդ դարասկզբի լուսավորչական բացիկներ
1900-ականների սկզբին մեծ վերելք էր ապրում հայ ազգային-ազատագրական պայքարը, որը մեծապես անհանգստացնում էր Ռուսական և Օսմանյան կայսրությունների վերնախավերին, որոնք ամեն կերպ փորձում էին զսպել հայ ժողովրդի ազատության ձգտելու արդար մղումը:
Այդ դժվարին ժամանակներում հայ իրականության մեջ տարածում էին գտել լուսավորչական բնույթի բացիկներ, որոնք պատկերավոր կերպով ներկայացնում էին հայ ժողովրդի պատմական և մշակութային առանձին դրվագներ և նպատակ ունեին արթնացնել նրա ազատագրական ոգին:
Այդ շարքից ներկայացնենք երկու բացիկ, որոնք տպագրվել են Բուլղարիայի Ռուսե քաղաքում գործող «Գափամաջյան» լուսանկարչատանը՝ «Հայ բանաստեղծներ» և «Խրիմյան Հայրիկ ու Վարագավանք»:
Ռուբեն Շուխյան. Ֆեյսբուք