Ո՞րն է «Су-25» «թռչող տանկի» հայտնիության գաղտնիքը (լուսանկարներ)
«Су-25» կործանիչը, թեև չի գտնվում առաջատար տեխնիկական առաջընթացում, սակայն շարունակում է ողջ աշխարհում լայնորեն կիրառվել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «National Interest»-ին:
Նրա հայտնիության հիմնական պատճառն այն է, որ «Су-25»-ը պրակտիկ և արդյունավետ միջոց է ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու հարցում:
«Су-25»-ին նախորդել է «Ил-2»-ը, որը հայտնի է «թռչող տանկ» անունով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դրանք ռումբեր էին նետում գերմանական տանկերի վրա՝ անկախ թշնամու հրետանուց:
Այդ փորձը հաշվի է առնվել «Су-25»-ը ստեղծելու ժամանակ, որը սկսվել է արտադրվել 1978 թվականից: Իրենց հարուստ ռազմական կարիերայի ընթացքում դրանք շարունակում էին «գոյատևել» լուրջ վնասներ ստանալուց հետո: Ռուսաստանում այն լուրջ մոդերնիզացման է ենթարկվում: