Մերկելը գարնանը կհայտնի՝ արդյոք ցանկանում է մնալ կանցլերի պաշտոնում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախատեսում է հայտարարել այն մասին, թե արդյոք պատրաստվում է 2017 թվականի գարնանը նորից առաջադրվել Գերմանիայի կանցլերի պաշտոնում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Spiegel» ամսագրին:
Սկզբից Մերկելը պատրաստվում էր հայտարարել, թե արդյոք կդնի իր թեկնածությունը 2016 թվականի գարնանը, սակայն այն խնդիրների պատճառներով, որոնք կապված են ԵՄ-ի երկրներում, և մասնավորապես՝ Գերմանիայում, գաղթականների մեծ հոսքի հետ, կանցլերը չի խոսել իր պլանների մասին:
Մերկելն իր հայտարարությունը տեղափոխել է հաջորդ տարվա գարուն «Քրիստոնեա-սոցիալական միություն» իշխող կուսակցության առաջնորդի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Անգելա Մերկելի կիրառած քաղաքականությունը գաղթականների հանդեպ հաճախ է քննադատությունների ենթարկվել նրա կողմից, իսկ պայքար մտնելն առանց նրա աջակցության դժվար կլիներ Անգելա Մերկելի համար: