ԱՄՆ-ն Երևանում բերման ենթարկված ռուսին մեղադրում է համացանցով զենք վաճառելու մեջ
Ինչպես հայտնի է դարձել, Երևանում բերման ենթարկված ռուս Սերգեյ Միրոնովը կասկածվում է համացանցով զենքի վաճառքով զբաղվելու մեջ: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Генезис» ընկերության ծրագրավորողը և համակարգող ադինիստրատորը 30 տարեկան է: ՌԴ քաղաքացուն բերման են ենթարկել ԱՄՆ-ի հարցումով:
«Նա կնոջ հետ Երևան էր եկել, նրան բերման ենթարկեցին Հայաստանի սահմանապահ ծառայությունները: Ինչպես պարզվել է, Սերգեյը հետախուզվում էր Ինտերպոլի կողմից՝ ԱՄՆ-ի հարցումով: Նրան կասկածում են զենքի վաճառքի մեջ: Իմ պաշտպանյալը դրա մասին ոչինչ չգիտեր, նա ընդամենը ծրագրավորող է, Մինսկի «Генезис» ընկերության ծրագրավորողը: Նրանք զբաղվում են արբալետի՝ որսորդական զենքի համացանցային վաճառքով: Իսկ Սերգեյն այդ ընկերության ներկայացուցիչն է Մոսկվայում և համատեղման կարգով համակարգող ադմինիստրատորը»,- հայտնել է ՌԴ քաղաքացու փաստաբան Կարեն Ներսիսյանը:
Նա հավելել է, որ իր պաշտպանյալի կինը, ով բերման ենթարկելու պահին նրա հետ է եղել, այժմ ակտիվորեն շփվում է ՌԴ դեսպանատան աշխատակիցների հետ: