Բազմազավակ հայ թագուհին
Բազմազավակ հայ թագուհու անունը Կեռան է (Կիռ Աննա): Ծննդյան թիվը անհայտ է, մահացել է 1285 թվականին: Եղել է Կիլիկիայի հայոց Լևոն Գ թագավորի կինը, Լամբրոնի Հեթում իշխանի դուստրը:
Ղևոնդ Ալիշանի վկայությամբ՝ ունեցել է 15 կամ 16 զավակ: Հայկական ձեռագիր հիշատակարաններում նա մեծարանքով ու գովասանքով է հիշվում, հովանավորել է մշակույթն ու արվեստը, պատվիրելձեռագրեր:
Երևանի Մատենադարանում պահվում է Կեռան թագուհու պատվիրած ձեռագրերից մեկը, որը նա պատվիրել է իր ավագ որդի Հեթումի ասպետության հայկական զինվորական աստիճան ստանալու առթիվ:
Նա հայոց միակ հայ թագուհին է, որն ունի լավ պահպանված երկու դիմանկար. մեկը նկարված է Թորոս Ռոսլինի ձեռքով 1262 թվականին և պահվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարանում, մյուսը նկարվել է 1272 թվականին անհայտ նկարչի ձեռքով , ներկայացնում է Լևոն Գ-ին և Կեռանին՝ իրենց հինգ զավակների հետ: Այս վերջինը նույնպես պահվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարանում:
Անի Ասլանյան. Ֆեյսբուք