ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական անօդաչու սարքի խոցման մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը. Armenpress.am
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի կողմից հայկական անօդաչու սարքի խոցման մասին տարածված տեղեկությունները:
«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որ Ադրբեջանի ՊՆ տարածած լուրն այն մասին, թե իբր հայկական անօդաչու սարք է խոցվել Նախիջևանում, չի համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություններ էր տարածել այն մասին, թե իբր ադրբեջանական հակաօդային պաշտպանության ուժերը Նախիջևանում խոցել են հայկական անօդաչու սարք: